ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Ուրալ-432007-31 երկու ավտոմեքենա փոխանցվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Մեքենաները կտրամադրվեն ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը: Տեխնիկական այս համալրումը կօժանդակի աշխատանքներն առավել արագ եւ արդյունավետ կազմակերպելուն, բարձր լեռնային եւ բարդ կլիմայական պայմաններում առաջ եկող խնդիրները հաղթահարելուն: