Գլխավոր Միջոցառումներ Փրկվել է 5 քաղաքացի․ Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

Փրկվել է 5 քաղաքացի․ Սեւանի ջրափրկարարներն ամփոփում են շաբաթը

3451
Տարածել

Օգոստոսի 17-24-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատը Սեւանա լճի տարածքում արձագանքել է մեկ ահազանգի։ Մասնավորապես՝ հայտնաբերվել ու անվտանգ վայր է տեղափոխվել խափանված մոտորանավակ, որի վրա եղել է հինգ քաղաքացի։ Փրկարարները 8 կմ քարշակել են մոտորանավակը եւ հասցրել մոտակա մասնավոր լողափ։

Սեւանի թերակղզու խաչմերուկում տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Երկու տուժած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։

Օգոստոսի 24-ին Հրազդանի քաղաքապետ, լողորդ Սեւակ Միքայելյանը նախաձեռնել էր լողանցում Չկալովկա գյուղի տարածքից մինչեւ Վանատուր լողափ։ Ջոկատի երկու մոտորանավակային հաշվարկ ապահովել են միջոցառման անվտանգությունը։