Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

3159
Տարածել

Հուլիսի 15-ից 21-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ։

· Հուլիսի 15-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 17-ին՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

· Հուլիսի 15-ին՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 16-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հուլիսի 17-ին եւ 21-ին 6.1 եւ 6.8 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Պանամայի Պունտա դե Բուրիկա քաղաքից համապատասխանաբար 135 կմ հարավ-արեւելք եւ 64 կմ հարավ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»