Գլխավոր ՀՀ ՆԳՆ 51 խորհրդատվություն, 35 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

51 խորհրդատվություն, 35 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

3245
Տարածել

Հուլիսի 2-8-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 51 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 50 մարդ` 25 ծառայող, 20 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 35-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության մասնագետները անցկացրել են «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով «Առաջին օգնության տրամադրում» գործնական պարապմունք Երեւանի եւ չորս մարզի 15 փրկարարի համար:

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է մեկ ելք: