2021 թվականի հունիսի 17-23-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ.
· Հունիսի 17-ին Հայաստան՝ Ելփին գյուղից 10 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 18-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
· Հունիսի 22-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. հունիսի 19-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոծմինդա քաղաքից 18 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հունիսի 20-ին եւ 21-ին համապատասխանաբար 6,3 եւ 6,0 մագնիտուդներով ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում` Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»