Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զինամթերքի հայտնաբերման 32 կանչ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զինամթերքի հայտնաբերման 32 կանչ․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2441
Տարածել

Հունիսի 7-13-ը ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ահազանգման կենտրոնը գրանցել է 796 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ՝ ավելացել է հիմնականում բաց տարածքներում բռնկված հրդեհի դեպքերը: Հրդեհի վերաբերյալ 14 կանչից 11-ը եղել է չոր խոտածածկերում, 2-ը՝ բնակելի շինությունում: Մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետեւանքով: Փրկարարները ժամանակին կանխել են վտանգը:

Զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ ստացվել է 32 կանչ: Ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» կազմակերպությունը Ստեփանակերտ քաղաքի, Մարտունու, Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների տարածքներում շարունակել են հետախուզական աշխատանքները: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է կասետային 6 ռումբ, ականանետի 2 ական, ձեռքի 3 նռնակ եւ գնդիկաբեկորային 3 ռումբ:

Անցած շաբաթ գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար։ Տուժել է 2 քաղաքացի, որոնք փրկարարների օգնությամբ տեղափոխվել են բուժհաստատություններ:

Օձի հայտնաբերման դեպքերը 4-ն էին։ Փրկարարները սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք:

Կենցաղային բնույթի 55 կանչից 14-ը եղել է դուռ, 2-ը՝ վերելակ բացելու վերաբերյալ: Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների բնակիչներին ջուր մատակարարելու նպատակով շրջանային փրկարարները կատարել են 17 ելք:

Շաբաթվա ընթացքում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնողական աշխատանքներ կատարելու համար իրականացրել է 4 ելք: Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց 1576 աճյուն:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության