Գլխավոր ՀՀ ՆԳՆ 30 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

30 խորհրդատվություն. ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

3155
Տարածել

Հունիսի 4-10-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 30 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 48 մարդ՝ 28 ծառայող, 18 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 32-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Հունիսի 8-10-ը բժշկական ապահովման վարչության մասնագետները կազմակերպել են արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստվող փրկարարների՝ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում անցկացվող գործնական վարժության բժշկական ապահովումը: