Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

3309
Տարածել

2021 թվականի մայիսի 27-ից հունիսի 2-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. մայիսի 31-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 8 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

  • Մայիսի 27-ին Իրանում՝ Մակու քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 28 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. մայիսի 31-ին 6,1 մագնիտուդով Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքից 165 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»