Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի ծառայողները

Վերապատրաստվում են ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի ծառայողները

2977
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» այս տարվա աշխատանքային ծրագրի համաձայն,մայիսի 24-հունիսի 4 հատվածում կենտրոնում վերապատրաստվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական եւ ինժեներական ջոկատի 15 ծառայող:
Դասընթացը վարում են Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության,արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանի» քրեագիտության եւ ինժեներա-տեխնիկական փորձաքննությունների ամբիոնի դասախոս Վյաչեսլավ Բուլատովը եւ լեռնային գործի եւ պայթյունաանվտագության ամբիոնի դասախոս Ստանիսլավ Դորոշենկոն: Թեման՝ «Սակրավորների պատրաստություն, պայթյունավտանգ առարկաների հետ շփման անվտանգության հիմունքները», տեւողությունը՝ 72 ժամ:

Ռուսաստանից ժամանակ փորձագետների երեք հարցի են անդրադառնալու.

  • ժամանակակից զինամթերք եւ պայթուցիկներ, զենքերի խոցող գործոնները
  • Պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում
  • Պայթյունավտանգ առարկաների վնասազերծման աշխատանքներում կինոլոգիական ծառայության (շների) կիրառումը

Այս հարցերի շրջանակներում նախատեսված է 19 դասախոսություն եւ գործնական պարապմունք. խոցման միջոցներ եւ դրանց պայմանական նշաններ, պայթյունավտանգ առարկաներից տարածքը մաքրելու կարգը, շների վարժեցում պայթյունավտանգ առարկաների հոտը տարբերելու ժամանակակից մեթոդներով եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ