Գլխավոր Միջոցառումներ Շարունակվում են փրկարարական վարժանքներն ու դասախոսությունները

Շարունակվում են փրկարարական վարժանքներն ու դասախոսությունները

2162
Տարածել

Վայոց ձորի մարզի Սալլիի հիմնական դպրոցում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցում էին 43 աշակերտ եւ ուսուցչական կազմը, մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

Բերդ համայնքի Տավուշի եւ Այգեձորի միջնակարգ դպրոցներում Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատողներն անցկացրել են արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության եւ առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ։

Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները մայիս ամսվա ընթացքում արտակարգ իրավիճակների թեմայով դասախոսություններ են կարդացել Արթիկի թիվ 8 եւ Գյումրու թիվ 25 հիմնական, Ղազանչիի, Մեծ Մարթաշի, Ախուրյանի թիվ 1, Գուսանագյուղի, Հոռոմի, Անուշավանի միջնակարգ դպրոցներում:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները