Գլխավոր ՀՀ ԱԻՆ 19 խորհրդատվություն, 34 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

19 խորհրդատվություն, 34 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2209
Տարածել

Մայիսի 24-27-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 19 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 38 մարդ` 22 ծառայող, 14 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 34-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է չորս կանչ:

Վարչության մասնագետները կազմակերպել են փրկարարների գործնական պարապմունքների բժշկական ապահովումը: