Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մեկնարկում է հայ-ճապոնական ճգնաժամային հաղորդակցության ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկում է հայ-ճապոնական ճգնաժամային հաղորդակցության ծրագրի երկրորդ փուլը

2208
Տարածել

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ստորագրվեց հայ-ճապոնական «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի գործողությունների ծրագիրը: Հայկական կողմից ստորագրեց ԱԻՆ փոխնախարար, ծրագրի տնօրեն Արկադի Բալյանը, ճապոնական կողմից ծրագրի գլխավոր խորհրդատու Քոիչի Շիվակուն:

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագիրը» 2019-2022 հատվածի համար է:

Ծրագրի շրջանակներում անցկացվել է լրագրողների եւ ԱԻՆ աշխատակիցների երեք վերապատրաստում (որոնցից մեկը՝ ճապոնիայում): Ծրագրի նպատակն է ձեւավորել ԱԻՆ-լրատվամիջոցներ անխափան կապ (գործողությունների ստանդարտ ընթացակարգ), ճգնաժամային հաղորդակցության թեմայով լրագրողների վերապատրաստման ուղեցույց եւ տարեկան վերապատրաստումներ կազմակերպել՝ աղետների վերաբերյալ բնակչությանը ճիշտ եւ ժամանակին տեղեկացնելու համար:

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» աշխատանքային խմբում ընդգրկված է նաեւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» աշխատակիցը: Ծրագրի շրջանակներում վերապատրաստումներից հետո ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրցման ֆակուլտետի ծրագրերում ներառվել է «Ճգնաժամային հաղորդակցություն. hանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում» դասախոսություն, արդեն անցկացվել են այս թեմայով մի շարք վերապատրաստումներ:

Հ.Գ. «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման ծրագրի» մասին կարդացեք.

Մարդը չի կարող արձագանքել նրան, ինչը չի պատկերացնում

Հանրային իրազեկման NHK-ի փորձը

Հանրային իրազեկման պետության քայլերը