Գլխավոր ՀՀ ՆԳՆ 66 խորհրդատվություն, 35 ուղեգրում, 7 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

66 խորհրդատվություն, 35 ուղեգրում, 7 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2257
Տարածել

Մայիսի 17-21-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 66 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 40 մարդ` 16 ծառայող, 21 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 35-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է յոթ կանչ:

Վարչության մասնագետները կազմակերպել են փրկարարների գործնական պարապմունքների բժշկական ապահովումը եւ մասնակցել «Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը: