Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2148
Տարածել

2021 թվականի մայիսի 6-12-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. մայիսի 8-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Վարդենիս քաղաքից 12 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

  • Մայիսի 6-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 22 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 9-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ. Մայիսի 7-ին 6,0 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` համապատասխանաբար Մաքքուորի եւ Ֆիջի կղզիների տարածքներում: Մայիսի 12-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում` Մավրիկիոսի Հանրապետության Պորտ-Մատյուրեն քաղաքից 415 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»