Գլխավոր Միջոցառումներ Հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում. վարժանքներ՝ մարզերում

Հրդեհաշիջում, տարհանում, պատսպարում. վարժանքներ՝ մարզերում

2188
Տարածել

Ուսումնական հաստատություններում ու համայնքներում անվտանգության վարքականոնի ամրապնդմանն ուղղված միջոցառումները շարունակվում են:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը եւ ենթակա ստորաբաժանումներն անցկացրել են դասախոսություններ «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով Թալինի թիվ 1, թիվ 2, Դաշտադեմի, Ուջանի, Արուճի դպրոցներում, Կոշի, Ուջանի, Ծաղկահովիտի, մանկապարտեզներում, Ծաղկահովիտ, Ներքին Սասնաշեն ու Դաշտադեմ համայնքներում։ Ներքին Սասնաշեն եւ Դաշտադեմ համայնքներում դասախոսություններին հաջորդել է վարժանք « Ազդարարում, պատսպարում » թեմայով էլեկտրական շչակի գործարկմամբ։

Մայիսի 10-ին Աշտարակի, Ապարանի եւ Թալինի ստորաբաժանումներում զինված ուժերի Արագածոտնի տարածքային ստորաբաժանումը անցկացվել է դասախոսություններ « Հրդեհաշիջման առաջնային միջոցները», « Խոտածածկ տարածքների հրդեհների մարումը» , «Հրդեհների մարումը շենքերում եւ շինություններում» եւ «Հրդեհների վտանգավոր գործոնները եւ կանխման լավագույն պայմանները» թեմաներով։

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա, Ծովագյուղ, Զովաբեր եւ Դդմաշեն համայնքների միջնակարգ դպրոցներում եւ համայնքապետարաններում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով: Իրականացվել են մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների տարհանում եւ պատսպարում:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները