Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Շատացել են զինամթերքի հայտնաբերման կանչերը․Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Շատացել են զինամթերքի հայտնաբերման կանչերը․Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2211
Տարածել

Մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի  Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է 726 զանգ: Շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժել է 2 քաղաքացի, մեկը եղել է մահվան ելքով:

Գրանցված հրդեհի 6 դեպքերից մեկը տեղի է ունեցել բնակելի շինությունում, այրվել է պատշգամբը, մասամբ՝ առկա գույքը։ Տուժածներ չկան:

Նախորդ շաբաթվա համեմատ՝ շատացել է զենք-զինամթերքի հայտնաբերման կանչերի թիվը։ ԱԻՊԾ սակրավորները, Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը եւ «The halo trust» ականազերծող կազմակերպությունը շարունակում են ականազերծել ու  ավելի անվտանգ դարձնել Արցախը։ Պատերազմից հետո ականներից կամ այլ զինամթերքի պայթյունից տուժել է միայն մեկ քաղաքացիական անձ։

Յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է 212 պայթուցիչ, հակատանկային 3 եւ թնդանոթի 190 արկ, կասետային 49 հրթիռ, 3 հատ ավիառումբ:

Կենցաղային բնույթի 33 կանչ է եղել։ Գերակշռող են ջրամատակարման, դուռ ու վերելակ բացելու վերաբերյալ զանգերը։

Զոհված զինծառայողների աճյունների որոնման ուղղությամբ այս շաբաթ ելք չի կատարվել։ Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1553 աճյուն: