Գլխավոր ՀՀ ԱԻՆ 52 խորհրդատվություն, 27 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

52 խորհրդատվություն, 27 ուղեգրում, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2147
Տարածել

Մայիսի 1-7-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 52 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 36 մարդ` 21 ծառայող, 13 ընտանիքի անդամ, 2 կենսաթոշակառու։ 27-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է մեկ կանչ: