Գլխավոր Ուսուցողական նյութեր ՃԿՊԱ. մասնագիտական կաբինետներ, հարուստ գրադարան, հրշեջ-փրկարարական տեխնիկական միջոցներ

ՃԿՊԱ. մասնագիտական կաբինետներ, հարուստ գրադարան, հրշեջ-փրկարարական տեխնիկական միջոցներ

2329
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն: Ակադեմիան համալրված է մասնագիտական կաբինետներով, բազմալեզու մասնագիտական գրադարանով, մասնագիտական պրակտիկան արդյունավետ անցկացնելու համար հրշեջ-փրկարարական տեխնիկական միջոցներով եւ այլն: Ակադեմիայի «Լուսակերտ» ուսումնական բազայում կառուցվել է խոչընդոտների հաղթահարման վարժահրապարակ՝ անհրաժեշտ նոր մոդելներով, որտեղ եւ իրականացվում են գործնական աշխատանքներ եւ ուսումնավարժանքներ: Բուհը ներկայումս ունի համագործակցության շուրջ 10 պայմանագիր միջազգային գործընկեր համալսարանների եւ միջազգային կազմակերպությունների հետ: Ակադեմիան ուսուցում է իրականացնում նաեւ Ստեփանավան քաղաքում:

Առավել մանրամասն՝ այստեղ