Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 29 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

29 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2183
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ապրիլի 26-մայիսի 3 ժամանակահատվածում ստացել է 29 զանգ, որից 10-ը՝ հոգեբական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 10-ից 8-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 9-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 5-ը՝ ռազմական դրության, 3-ը՝ ինքնասպանության փորձի, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ սեռական խնդիրների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն