Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ ու դասախոսություններ՝ մարզերում

Վարժանքներ ու դասախոսություններ՝ մարզերում

2075
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կարեւորում է համայնքներում եւ ուսումնական հաստատություններում վարժանքների միջոցով անվտանգության վարքականոնի ձեւավորումը։

Շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատմանը վերաբերող խորհրդակցություն՝ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը, վարչության աշխատակիցներ, համայնքապետեր, տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ:

Արտակարգ իրավիճակների, քաղպաշտպանության եւ առաջին օգնության հիմնահարցերով դասընթացներ են անցկացվել Տավուշի մարզի Բերդի թիվ 4 հիմնական, Տավուշի, Չինարի եւ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի միջնակարգ դպրոցներում։

Վայոց Ձորի Արտաբույնքի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ապրիլ ամսվա ընթացքում Շիրակի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնների վերաբերյալ դասախոսություններ են կարդացել Աշոցքի Հ.Մելիքյանի անվան միջնակարգ, Ախուրյանի թիվ 1 եւ թիվ 2 միջնակարգ, Արթիկի թիվ 4 հիմնական եւ թիվ 6 միջնակարգ, Մեծ Սեպասարի միջնակարգ, Մարալիկի թիվ 1 միջնակարգ, Գյումրիի թիվ 23 հիմնական եւ թիվ 27 միջնակարգ, Փոքր Մանթաշի միջնակարգ, Սառնաղբյուրի եւ Կարմրավանի հիմնական դպրոցներում։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները