Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ դասախոսը մասնակցել է միջազգային գիտաժողովի

ՃԿՊԱ դասախոսը մասնակցել է միջազգային գիտաժողովի

2187
Տարածել

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Երեւանի պետական համալսարանի, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի արեւելյան ֆակուլտետի, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելյան ձեռագրերի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 27-ին եւ 28-ին անցկացվել է հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) եւ հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղեւոնդ Ալիշանի 200-ամյակներին նվիրված գիտաժողով: Հայոց պատմության մեջ մեծ հետք թողած այս գործիչների 200-ամյակները լրացել էին 2020-ին, գիտաժողովը նախատեսված էր 2020-ին, բայց կորոնավիրուսի համաճարակը խանգարեց ու անցկացվեց այս տարի՝ առցանց ձեւաչափով:

Ներկայացվել է ավելի քան 40 զեկույց, որոնց թվում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Վահագն Կրբեկյանի «Մկրտիչ Խրիմյանի դիվանագիտական գործունեությունը Եվրոպայում` Բեռլինի կոնգրեսի նախաշեմին» զեկույցը:

Առավել մանրամասն՝ այստեղ