Գլխավոր ՀՀ ԱԻՆ 81 խորհրդատվություն, 24 ուղեգրում․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

81 խորհրդատվություն, 24 ուղեգրում․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2036
Տարածել

Ապրիլի 16-23-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 81 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 27 մարդ` 16 ծառայող, 6 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 24-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացվող «Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ» վերապատրաստման դասընթացի ժամանակ

բժշկական ապահովման վարչության մեկ մեքենա հերթապահություն է իրականացրել: