Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հերթապահություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հերթապահություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

2148
Տարածել

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երեւան քաղաքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ։

Մասնավորապես՝ ապրիլի 22-23-ը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ընթանալու են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» համերգի նկարահանման աշխատանքները։ Ապրիլի 23-ին կկայանա ամենամյա ջահերով երթը։

Երեւան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում նախապես այրել են խոտածածկը, մաքրել մարզահամալիրի ապակիները։ Տեղանքի բարեկարգման եւ անվտանգության ապահովման աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր 11 մարտական հաշվարկ։