Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ապաստարանների հարցն օրակարգային է

Ապաստարանների հարցն օրակարգային է

2167
Տարածել

Ապրիլի 23-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած վարժանքից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպեց լրագրողներին եւ ներկայացրեց Արցախյան երկրորդ պատերազմից հետո ուսումնական հաստատություններում ու համայնքներում պատսպարման, տարհանման վարժանքների ընթացքը։ Նախարարի խոսքով՝ հրատապ է ապաստարանները եւ բազմահարկ շենքերի մասնավոր նկուղները կարգի բերելու խնդիրը։ «Այդ նկուղները սեփակաշնորհվել են եւ օգտագործման գրեթե հարմար չեն։ Որպես շահագրգիռ կողմ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները տեղական ինքնակառավարման մարմինների հետ գտնում են սեփականատիրոջը, որը համաձայնում է նկուղը մաքրել եւ բերել աշխատանքային վիճակի։ Ներկայումս Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ ծրագիր ունենք, որի համաձայն՝  նոր կառուցվող շենքերի նկուղային հարկերը նախատեսվելու են միայն բնակչության կողմից որպես ապաստարան շահագործման համար»,- նշեց նախարարը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ