Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2142
Տարածել

2021 թվականի ապրիլի 15-21-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ

  • Ապրիլի 17-ին Իրանում՝ Փարսաբադ քաղաքից 37 կմ հարավ-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 37 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 26 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ եւ 40 կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ ապրիլի 19-ին 6,0 մագնիտուդով Ինդոնեզիայի Սինաբանգ քաղաքից 250 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»