Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Ատոմակայաններում հրդեհաշիջման մեթոդները»

Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Ատոմակայաններում հրդեհաշիջման մեթոդները»

2176
Տարածել

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 19-23-ը անցկացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման առ-ցանց դասընթաց «Ատոմային էլեկտրոկայանների հրդեհաշիջման մեթոդները» թեմայով: Դասընթացի տեւողությունը 36 ժամ է, դասախոսներն են Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության մասնագիտացված ստորաբաժանումների ներկայացուցիչները, մասնակցում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 15 փրկարար. Մեծամորի ատոմակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատից, Արմավիրի մարզի Արմավիր, Վաղարշապատ, Բաղրամյան համայնքների հրշեջ-փրկարարական ջոկատներից, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

Դասընթացի թեմաներն են. «Կառավարման մարմինների եւ հրշեջ ստորաբաժանումների նախապատրաստումը ռադիացիոն վթարի ժամանակ հրդեհաշիջման աշխատանքներին», «Տարբեր տեսակի ռեակտորների հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Ատոմակայանի տարբեր շինություններում եւ տարածքներում հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Հրդեհաշիջման մասնակիցների անհատական պաշտպանիչ միջոցները» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ