Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 31 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

31 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2163
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ապրիլի 12-19-ը ժամանակահատվածում ստացել է 31 զանգ, որից 21-ը՝ հոգեբական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ: Այս 21-ից 17-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. երեքական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների եւ հրդեհի, երկու զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի, մեկական՝ բռնության եւ ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։