Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Զենք-զինամթերքի վնասազերծման 358 դեպք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Զենք-զինամթերքի վնասազերծման 358 դեպք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

2058
Տարածել

2021 թվականի ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1004 զանգ։

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են զենք-զինամթերքի վերաբերյալ արձանագրված կանչերը։ Սակրավորները հիմնական կանչերը ստացել են Մարտակերտից։ Ինժեներահետախուզական աշխատանքների ընթացքում ԱԻ ծառայության սակրավորները ռուս գործընկերների եւ Արցախում գործող ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքից հայտնաբերել եւ վնասազերծել են կասետային 60 եւ 119 հատ ավիառումբ, 50 հատ պայթուցիչ, հրետանային 65 արկ, հակատանկային 2 եւ հակահետեւակային 2 ական, թնդանոթի 10 արկ, 13 հատ ձեռքի նռնակ, ականանետի 11 ական եւ նռնականետի 26 նռնակ։

Հրդեհի մասին 12 կանչ է ստացվել։ Շաբաթվա ընթացքում գրանցված հրդեհները հիմնականում բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտածածկերում եւ աղբակույտերում։

Անցած 7 օրվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար, տուժել է 5 հոգի։ Արցախի փրկարարները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն եւ տեղափոխել բուժհաստատություն։

Մեկ արտակարգ պատահար է գրանցվել։ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում որոնողական աշխատանք իրականացնելիս ական է պայթել եւ վիրավորում է ստացել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատարը։ Նրա առողջական վիճակը բավարար է։

Ապրիլի 12-18-ը ստացվել է կենցաղային բնույթի 41, օձի հայտնաբերման մեկ, տեխնիկական սպասարկման 5 կանչ։

Փրկարար ոլորտում ծառայողների արհեստավարժության եւ մասնագիտական որակների բարձրացման նպատակով, ԱՀ ՆԳ նախարարի հրամանով ծառայության բոլոր բաժանմունքներում եւ ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պարապմունքները։

Ռազմագործողությոինների ընթացքում զոհված եւ մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական անշխատանքներ իրականացնող ստորաբաժանումն անցած շաբաթվա ընթացքում կատարել է 7 ելք։ Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել է 1543 աճյուն։

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն