Գլխավոր ՀՀ ՆԳՆ 85 խորհրդատվություն, 55 ուղեգրում, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

85 խորհրդատվություն, 55 ուղեգրում, 2 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2040
Տարածել

Ապրիլի 8-15-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 85 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 62 մարդ` 30 ծառայող, 29 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 55-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է երկու կանչ:

Բժշկական ապահովման վարչության աշխատակիցները առաջին օգնության քառօրյա դասընթացներ են կազմակերպել ուժային այլ կառույցների ծառայողների համար:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացվող «Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ» վերապատրաստման դասընթացի ժամանակ

բժշկական ապահովման վարչության մեկ մեքենա հերթապահություն է իրականացրել: