Գլխավոր Վերլուծություն Մշակվում է ԱՌԿ ֆոնդ ստեղծելու ուղեցույց

Մշակվում է ԱՌԿ ֆոնդ ստեղծելու ուղեցույց

2002
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամն իրականացնում է «Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համայնքային ֆոնդ» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվում են այցեր տարբեր համայնքներ՝ համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման՝ ԱՌԿ ֆոնդի ստեղծման եւ կառավարման ուղեցույցի նախնական տարբերակը քննարկելու, առկա բացերը վերհանելու եւ քննարկելու նպատակով: ԱՌԿ ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի բաղադրիչներից է: Ծրագիրը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը:

ԱՌԿ ֆոնդի ստեղծման եւ կառավարման ուղեցույցի նախնական տարբերակը քննարկելու նպատակով ԱՌՆԱՊ հիմնադրամի փորձագետներն արդեն եղել են Ստեփանավանում: Կայացել են հանդիպումներ համայնքապետարանի ղեկավար կազմի, Ստեփանավանում գործող մի շարք կազմակերպությունների՝ դպրոցների, մանկապարտեզների, բուժմիավորման, «Լոռէ փրկարար ջոկատի» ներկայացուցիչների եւ քաղաքացիների հետ։ Ծրագրի փորձագիտական խումբը մասնակիցներին ներկայացրել է ընդհանուր գաղափարը, ԱՌԿ ֆոնդի հնարավոր գործունեության շրջանակները, ֆինանսական հնարավոր աղբյուրները, ֆոնդհայթայթման մեխանիզմերը եւ այլն։ Մասնակիցների քննարկման արդյունքները հաշվի կառնվեն եւ՛ ուղեցույցի վերջնականացման, եւ՛ Ստեփանավանում ԱՌԿ ֆոնդ ստեղծելու հարցերում:

Մշակեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է ԱՌՆԱՊ հիմնադրամի ծրագրի համակարգող Վահան Հարությունյանը