ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, ապրիլի 12-16-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում, որին մասնակցում է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:
Առավել մանրամասն՝ այստեղ