Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2085
Տարածել

2021 թվականի ապրիլի 7-14-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ. ապրիլի 7-ին Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 28 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Ապրիլի 10-ին 6,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Բլիտար քաղաքից 62 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 6 մարդ: Նույն օրը 6,1 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Ֆիլիպինների Սարանգանի քաղաքից 167 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ Պապուա Նոր Գվինեայի Մադանգ քաղաքից 196 կմ դեպի հյուսիս-արեւմուտք:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»