Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ»

Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ. «Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ»

2017
Տարածել

Ապրիլի 13-22-ը Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում» անցկացվում է «Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ» թեմայով, որին մասնակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 12 ծառայող: Դասընթացը վարում են Ռուսաստանի Ուֆա քաղաքի «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնի տնօրեն Սվետլանա Չերկասովան եւ հրահանգիչ Վյաչեսլավ Շուրշակովը:

Դասընթացների 25-30 տոկոսը տեսական պարապմունքներն են, մնացածը՝ դաշտային գործնական վարժությունները: Թեմաներն են. «Բարձրությունների վրա կատարվող աշխատանքների անվտանգության ապահովում», «Անհատական պաշտպանիչ միջոցներ»,  «Անտահական պաշտպանիչ միջոցների տեսչական ստուգումներ», «Հանգույցներ. ապահովման եւ ինքնաապահովման միջոցներ եւ ձեւեր», «Բարձրությունների վրա աշխատանքների միջազգային փորձը», «Աշխատանքային տեղամասի կազմակերպում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ