Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 35 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

35 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2050
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ապրիլի 5-12-ը ժամանակահատվածում ստացել է 35 զանգ, որից 25-ը՝ հոգեբական աջակցության վերաբերյալ: Այս 25-ից 21-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. չորսը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուսը՝ միջանձնային բնույթի խնդիրների, մեկական ինքնավնասման սպառնալիքի, բռնության, հրդեհի, երեխաների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։