Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ.  «Հրդեհաշիջման նորարարական եղանակներ»

Վերապատրաստում ՌԴ մասնագետների օգնությամբ.  «Հրդեհաշիջման նորարարական եղանակներ»

2446
Տարածել

Ապիրլի 12-16-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Քաղաքային վայրերում (բարձրահարկ շենքերում) խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայի հրդեհային ծառայության եւ տակտիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, գնդապետ Միխայիլ Դանիլովը: Դասընթացը կազմակերպվել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» օգնությամբ:

Վերապատրաստմանը մասնակցում է ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 10 փրկարար. փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, Երեւանի փրկարարական վարչությունից եւ մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

5 օրում ներկայացվելու է 16 զեկույց. «Փոշիով, փրփուրով, գազով հրդեհաշիջման շարժական միջոցներ», «Ուղղաթիռների եւ անօդաչու թռչող սարքերի կիրառումը բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքներում», «Բարձրահարկ շենքերի վերին հարկերից մարդկանց տարհանման մեթոդներ», «Բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման ժամանակ հրշեջ-փրկարարների անհատական եւ խմբային պաշտպանական միջոցներ», «Օդափոխվող ճակատով բարձրահարկ շենքերում հրդեհների օրինակներ», «Կրակի օջախների հետախուզում», «Բարձրահարկ շենքերում հրդեհի զարգացման կանխատեսում եւ մարդկանց անվտանգ տարհանման կազմակերպման հնարավորություններ» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ