Գլխավոր ՀՀ ԱԻՆ 85 խորհրդատվություն, 18 ուղեգրում, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

85 խորհրդատվություն, 18 ուղեգրում, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2092
Տարածել

Ապրիլի 1-8-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 85 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 57 մարդ։ 18-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է երեք կանչ: