Գլխավոր Վերլուծություն Վերապատրաստման չորս դասընթաց ՌԴ մասնագետների օգնությամբ

Վերապատրաստման չորս դասընթաց ՌԴ մասնագետների օգնությամբ

2062
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» օգնությամբ, ապրիլին կկազմակերպվի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման չորս դասընթաց՝ ռուսաստանցի մասնագետների ներգրավմամբ: Դասընթացներից երեքը՝ առկա, մեկը՝ հեռավար ձեւաչափով:

Ապրիլի 12-17-ը կանցկացվի առկա վերապատրաստում՝ «Քաղաքային վայրերում (բարձրահարկ շենքերում) խոշոր հրդեհների մարման նորարարական եղանակներ» թեմայով: Դասընթացը կվարի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության հակահրդեհային ծառայության պետական ակադեմիայի հրդեհային ծառայության եւ տակտիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, գնդապետ Միխայիլ Դանիլովը: Կմասնակցի ԱԻՆ փրկարար ծառայության 10 ծառայող:

Ապրիլի 13-22-ը կանցկացվի առկա վերապատրաստում՝ «Աշխատանք բարձրությունների վրա՝ պարանային համակարգերի կիրառմամբ» թեմայով: Դասընթացը կվարեն Ուֆա քաղաքի «Պրոֆսերվիս» ուսումնական կենտրոնի տնօրեն Սվետլանա Չերկասովան եւ հրահանգիչ Վյաչեսլավ Շուրշակովը: Կմասնակցի ԱԻՆ փրկարար ծառայության 12 ծառայող:

Ապրիլի 26-30-ը կանցկացվի առկա վերապատրաստում «Ճգնաժամային կառավարում» թեմայով: Դասընթացը կվարեն Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» զարգացման ինստիտուտի պետ Վիտալի Սիմոնովը, ավագ դասախոս Ալեքսեյ Սկրիննիկովը: Կմասնակցի ԱԻՆ փրկարար ծառայության 10 ծառայող:

Իսկ հայկական ատոմակայանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի համար կկազմակերպվի հեռավար դասընթաց:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ