Գլխավոր Ուսուցողական նյութեր Ընդունելություն 2021-2022. Անվճար տեղեր, խրախուսվում են գերազանց եւ լավ սովորողները

Ընդունելություն 2021-2022. Անվճար տեղեր, խրախուսվում են գերազանց եւ լավ սովորողները

2254
Տարածել

Հայաստանում միակն իր տեսակի մեջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը սկսվում է 2021 թվականի հունիսի 1-ից: Ակադեմիան իրականացնում է առկա ու հեռակա ուսուցում միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով: Միջին մասնագիտական կրթական ծրագրով գերազանց եւ լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների ուսումը շարունակել ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2-րդ կուրսում: Ակադեմիան ուսուցում է իրականացնում նաեւ Ստեփանավան քաղաքում:

Բակալավրի կրթական ծրագրում առկա ուսուցմամբ «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների ուսուցումն անվճար է, մյուս բոլոր դեպքերում՝ վճարովի: Միջին մասնագիտական կրթական ծրագրում բոլոր մասնագիտությունների ուսուցումն անվճար է:

Առավել մանրամասն՝ այստեղ