2021 թվականի ապրիլի 1-7-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ. ապրիլի 3-ին Հայաստանում՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 5 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Դաստակերտ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ եւ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 2 կմ արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շորժա գյուղում 2 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ
- Ապրիլի 1-ին Նախիջեւան-Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սադարակ քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 2-ին Իրանում՝ Սալմաս քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 3-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյոսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
- Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 5 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով վեց երկրաշարժ: Ապրիլի 1-ին եւ 7-ին 6,3 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Ապրիլի 1-ին 6,0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի տարածքում: Ապրիլի 3-ին 6,6 եւ 6,0 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Հարավային Սանդվիչյան կղզիների արեւեյան տարածքում եւ Բանդա ծովում՝ Ինդոնեզիայի Ամբոն կղզուց 156 կմ դեպի հարավ: Ապրիլի 5-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի Գիսբորն քաղաքից 178 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»