Գլխավոր Միջոցառումներ Ուսումնասիրվում են համայնքների նկուղները. անվտանգության թեմաներով վարժանքները շարունակվում են

Ուսումնասիրվում են համայնքների նկուղները. անվտանգության թեմաներով վարժանքները շարունակվում են

2099
Տարածել

Անցած շաբաթ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում եւ միջնակարգ դպրոցում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Լուկաշին համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում: Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Համայնքի բնակիչները պատսպարվել են մասնավոր տների նկուղներում, դպրոցի անձնակազմն ու աշակերտները՝ համայնքի բազմաբնակարան շենքի նկուղում։ Համայնքապետի հետ կատարվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ:

Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները Ոսկեհատի եւ Ոսկեվազի միջնակարգ դպրոցներում կարդացել են դասախոսություն «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները