Գլխավոր ՀՀ ԱԻՆ 85 խորհրդատվություն, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

85 խորհրդատվություն, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1745
Տարածել

Մարտի 25-ապրիլի 1 ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 85 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 69 մարդ՝ 38 ծառայող, 24 ընտանիքի անդամ, 7 կենսաթոշակառու։ 53-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է երեք կանչ:

Մարտի 26-ին անցկացվել է բժշկական ապահովման վարչության փրկարարական ծառայողների հրամանատարական, մարտական ու մասնագիտական պատրաստության ամենամսյա պարապմունքը: