Գլխավոր Վերլուծություն ԱՌՆ գույք՝ դպրոցներին

ԱՌՆ գույք՝ դպրոցներին

1748
Տարածել

«Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամն ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ, իրականացնում են «Երեխաների անվտանգության եւ դիմակայունության հզորացումը՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներում» ծրագիր, որի շրջանակում սահմանամերձ 39 դպրոցի աղետների ռիսկի կառավարման կարողությունների հզորացման նպատակով տրամադրվել է ԱՌՆ գույք: Այս ծրագիրը «Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում դիմակայունության եւ սոցիալ-տնտեսական անվտանգության բարձրացում» ծրագրի մի բաղադրիչն է, որը ֆինանասավորում է Միացյալ Թագավորության կառավարության հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամը՝ UK CSSF: Դպրոցների համար ձեռք է բերվել հետեւյալ գույքը.

  • 200 հատ ՕП-5 տեսակի կրակմարիչ
  • 39 կոմպլեկտ հրդեհաշիջման վահանակի պարագաներ (բագոր, լինգ, բահ, կոնաձեւ դույլ, հրշեջ կացին)
  • 39 հատ ձեռքի շարժական բարձրախոս
  • 39 կոմպլեկտ առաջին օգնության պայուսակ՝ հագեցված 30 անուն ապրանքով
  • 3230 միավոր տարհանման պայմանական նշաններ
  • 39 հատ հրշեջ ծածկոց (ծածկոցները դպրոցներին նվիրել է «Ալեռտո» ընկերությունը)

Ծրագրում ընդգրկված Գեղարքունիքի մարզի 13 դպրոց արդեն ստացել է իր հասանելիքը։ ԱՌՆԱՊ հիմնադրամի ծրագրի համակարգող Վահան Հարությունյանի խոսքով՝ ծրագրի երկրորդ փուլում նոր ընգրկված 9 դպրոցի համար գնվել են նոր կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցներ՝ 9000-ից ավել բժշկական դիմակ, 200 շիշ ձեռքերի ախտահանիչ լուծույթ, քլորի հաբեր եւ անհպում ջերմաչափեր։ Գույքի անհրաժեշտությունը որոշվել է դպրոցների ԱՌԿ պլանների մշակման ժամանակ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ