Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 55 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

55 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2190
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մարտի 22-29-ը ժամանակահատվածում ստացել է 55 զանգ, որից 39-ը՝ հոգեբական աջակցության վերաբերյալ: Այս 39-ից 33-ը՝ կորոնավիրուսով հնարավոր վարակվածության մասին:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 12-ը՝ ռազմական դրության, երկուսը՝ հոգեկան խանգարումների, մեկական՝ ինքնասպանության փորձի եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։