Գլխավոր Նորություններ 42 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

42 հեռախոսային խորհրդատվություն, 2 ելք. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

1761
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մարտի 15-22-ը ժամանակահատվածում ստացել է 42 զանգ, որից 27-ը՝ հոգեբական աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. ութը՝ ռազմական դրության, չորսը՝ հոգեբանական ուղղորդման, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի, հոգեկան խանգարումների, հրդեհի վերաբերյալ:

Ամենաշատ զանգեր ստացվել են Երեւանից՝ 34: Մյուս զանգերը գրանցվել են Կոտայքից (2), Գեղարքունիքից (2), Շիրակից եւ Արարատից՝ մեկական:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Անցած շաբաթ հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցներն իրականացրել են երկու 2 ելք՝ հրդեհի եւ հոգեբանական ուղղորդման վերաբերյալ ահազանգերով:

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։