Գլխավոր Միջոցառումներ ՔՊ եւ ԱԻ գործողությունների ամրապնդումը՝ համայնքներում

ՔՊ եւ ԱԻ գործողությունների ամրապնդումը՝ համայնքներում

596
Տարածել

Քաղաքացիական պաշտպանությունն այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության օրակարգային խնդիրն է։ Երեւանի եւ մարզերի փրկարարական ստորաբաժանումները պարբերաբար ուսումնական հաստատություններում անցկացնում են այս թեմայով միջոցառումներ։

Այս շաբաթ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության հիմնահարցերով դասընթաց է անցկացվել Տավուշի մարզի Կողբի թիվ 1, թիվ 2, Հաղթանակի եւ Զորականի դպրոցներում։ Դասախոսությունները կարդացել է 10 փրկարար ծառայող։

Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը երկու վարժանք է անցկացրել Ոսկեվազ համայնքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման եւ ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման հարցերրը: Դրան հաջորդել է «Ազդարարում, պատսպարում» թեմայով համայնքային վարժանք՝ էլեկտրական շչակի գործարկմամբ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ