Գլխավոր ՀՀ ՆԳՆ Անգլերենի ուսուցման չորրորդ դասընթացը փրկարարների համար

Անգլերենի ուսուցման չորրորդ դասընթացը փրկարարների համար

1197
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ, կկազմակերպվի Հայաստանի փրկարարների համար անգլերենի ուսուցման 4-րդ դասընթացը: 

Փրկարարների համար անգլերենի ուսուցման դասընթացներ կազմակերպվել են 2014, 2017, 2019 թվականներին, որոնց մասնակցել է մոտ 70 փրկարար՝ «Որոնողափրկարարական հարցերով միջզագային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով ձեւավորված հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմերից: Դասընթացի տեւողությունը յոթ ամիս է, մասնակցում է նախորդ դասընթացների շրջանավարտների մի մասը՝ 28 հոգի:

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՄԹ դեսպանատան պաշտպանության գծով կցորդի տեղակալ Բրադլի Վուդվարդը, Բրիտանիայի խորհրդի Հայաստանի գրասենյակի անգլերենի ուսուցման (ELT) ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանը կարեւորեցին INSARAG-ի չափանիշներին համապատասխանող ՔՈՓ թիմերի համար անգլերենի դասընթացների կազմակերպումը. միջազգային հարաբերություններում լայն տարածում ունեցող լեզվի իմացությունը կզարգացնի միջզագային մարդասիրական, փրկարարական ծրագրերում աշխատելու կարողությունները:

Ուրախ ենք Հայաստանին այս հարցում օգնելու համար, հուսով ենք այս համագործակցությունը շարունակական կլինի, վերջում ասացին բրիտանացի գործընկերները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ