Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 379 ավտոմեքենա

Արգելափակումից հանվել է 379 ավտոմեքենա

622
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ ավելի քան 428 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 79 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 19 կեղծ ահազանգ:

Փրկարարները 112 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 50-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք վարչական շրջաններում, Լոռիում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Ձնաբքի, մերկասառույցի եւ այլ պատճառներով արգելափակված 379 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 600 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Պատս­պարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Շենքից տարհանումը եւ պատսպարումը», «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման միջոցառումնների իրականացումը», «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», «Ռմբակոծության ժամանակ տարհանում եւ պատսպարում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը արտադրամասում», «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը մշակույթային հաստատություններում», «Հրդեհաշիջում եւ տարհանում», «Երեխաների տարհանում եւ առաջին բուժօգնության ցուցաբերում» եւ այլ թեմաներով ուսումնավարժանքներ: