Գլխավոր ՀՀ ԱԻՆ 38 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

38 խորհրդատվություն, 1 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

741
Տարածել

Մարտի 5-11-ը ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 38 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 50 մարդ՝ 21 ծառայող, 24 ընտանիքի անդամ, 5 կենսաթոշակառու։ 37-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է մեկ կանչ: