Գլխավոր Միջոցառումներ ՔՊ վարժանքներ՝ համայնքներում

ՔՊ վարժանքներ՝ համայնքներում

968
Տարածել

Քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծումը շարունակում է մնալ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում։ Մարտի 10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունն Աճարկուտ համայնքում կազմակերպել է վարժանք «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով։ Աճարկուտի հիմնական դպրոցի անձնակազմի պատսպարումը իրականացվել է ապահով վայրում, անցկացվել է ուսումնական պարապմունք՝ «ՔՊ ազդանշանները եւ պատսպարումը ուսումնական հաստատություններում» թեմայով։ Գործընթացին մասնակցել է 5 փրկարար ծառայող։

«Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք է անցկացվել նաեւ Ագարակ համայնքում։ Գործարկվել է էլեկտրական շչակ։

«ՔՊ միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժանքի ժամանակ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցներն ու փրկարարները քննարկել են հավանական սցենարներն ու համագործակցության եզրերը։ Դրան հաջորդել է «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանք՝ էլեկտարական շչակի գործարկմամբ։ Ողջ անձնակազմը տարհանվել է շենքի նկուղային հարկ։

Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացված հատուկ տակտիկական ուսումնավարժությունը «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով էր։ Մասնակցել են 125 աշակերտ եւ ուսուցչական կազմը, մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ