Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

686
Տարածել

2021 թվականի փետրվարի 24-ից մարտի 3-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ.

Մարտի 7-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 5 կմ արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շողակաթ համայնքում։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ

  • Մարտի 4-ին Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Հորադիս քաղաքից 7 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 5-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 8-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 8 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով տասներեք երկրաշարժ: Մարտի 4-ին 7,3, 7,4 եւ 8,1 մագնիտուդներով ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում` Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերին հետեւել են բազմաթիվ հետցնցումներ, որոնցից 8-ն ունեցել են 6 եւ ավելի մագնիտուդ: Նույն օրը 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Վանուատուի ափամերձ տարածքում: Մարտի 10-ին Ֆիջիի տարածքում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»